Ավստրալացի քույրն ու եղբայրը հազվագյուտ հիվանդության պատճառով կարող են զրկվել քնից (լուսանկարներ)

16:18 • 02.05.16

Ավստրալական Քուինսլենդում բնակվող Հեյլի ու Լաշլան Ուեբերները ժառանգել են հազվագյուտ գենետիկ հիվանդություն, որի զարգանալու դեպքում նրանք կարող են զրկվել քնից։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հիվանդությունը կոչվում է Fatal Familial Insomnia (FFI): Դրանով տառապում է յուրաքանչյուր 10 մլն բնակչից 1-ը։ Այն բուժման ենթակա չէ:


Հայտնի է, որ նրանց մայրն ու տատն ունեցել են այս հիվանդությունից ու հենց դա է եղել նրանց մահվան պատճառը: Հեյլիի ու Լաշլանի խոսքով՝ իրենց մայրն ու տատը մահացել են անքնության հետևանքով առաջացած ֆիզիկական հյուծվածության ու հոգեկան խանգարումների պատճառով։

 

Նրանք պատմել են, որ հիվանդության նախանշանների ի հայտ գալուց հետո կանայք ապրել են ընդամենը մի քանի ամիս:


Աղբյուրը մանրամասնում է, որ հիվանդությունը վնասում է գլխուղեղի այն հատվածի նյարդային բջիջները, որոնք պատասխանատու են քնի գործառույթի համար:


Հայտնի է, որ այժմ քույրն ու եղբայրը մասնակցում են Կալիֆոռնիայի համալսարանի կողմից անցկացվող գիտափորձին, որի շրջանակում գիտնականները փորձում են գտնել հիվանդության բուժման տարբերակները։

 

Queensland siblings Hayley and Lachlan Webb have inherited an extremely rare disease known as Fatal Familial Insomnia, which will one day stop them from ever going to sleep again and eventually will kill them

Hayley, who is a Nine News reporter, is taking part in a pioneering study at the University of California to help find a cure for the brain disease that affects less than one in 10 people worldwide

Hayley and Lachlan (pictured with their parents) first became aware of the genetic time bomb in their family when they were teenagers and their grandmother became ill

The 30-year-old television reporter said she first became aware of the 'family curse' when she was a teenager and her grandmother started to show symptoms. Her grandmother passed away aged 69

Hayley, pictured with her mum after she was diagnosed, said her mother had full blown hallucinations towards the end. The disease begins with  exhaustion and leads to a decline in mental and physical capabilities

Lachlan underwent tests alongside his sister in San Francisco to help with research into the fatal disease


 

Ավստրալացի քույրն ու եղբայրը հազվագյուտ հիվանդության պատճառով կարող են զրկվել քնից (լուսանկարներ)