«Flydubai»-ի չվերթի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր` Իրանին կամ տարածաշրջանի այլ երկրներին մեղադրելու նպատակով․ Բաղայի

17:38 • 04.10.26

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։

«Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված, որը ԱՄՆ-ն օգտագործել է Իրանի ուղղությամբ հարձակումներ իրականացնելու համար։ Կամ «Flydubai»-ի չվերթի դեպքում։ Կարծում եմ՝ նույնիսկ նախադպրոցական տարիքի երեխաները հասկացան, թե որքան անփույթ էր այն ծրագրված՝ անապահովության զգացում ստեղծելու և Իրանին կամ այլ դերակատարների մեղադրելու նպատակով»,-ասել է Բաղային։