Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի

15:18 • 04.10.26

Իրանը լսել է Ռուսաստանի առաջարկները հարստացված ուրանը հանելու վերաբերյալ, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային։

«Մենք կապի մեջ ենք Ռուսաստանի հետ և լսում ենք առաջարկը, բայց պետք է նշեմ, որ, վերջին հաշվով, մենք պետք է որոշումներ կայացնենք՝ հիմնվելով ազգային շահերի վրա»,-նշել է նա։

Նա նաև ընդգծել է, որ Իրանը կգործի Ռուսաստանի և Չինաստանի հետ համակարգված՝ իր միջուկային ծրագրին վերաբերող հարցերում՝ «անկախ նրանից, թե ինչ կպատահի»։

Արտգործնախարարության ներկայացուցիչը նաև նշել է, որ իրանական փորձագիտական ​​շրջանակներում լուրջ քննարկումներ են ընթանում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT) դուրս գալու հնարավորության վերաբերյալ։