Ազգերի լիգա. Իսպանիայի հավաքանը հաղթեց Չեխիային

14:15 • 04.10.26

Ազգերի լիգայի խաղարկության A3 խմբի երրորդ տուրում աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության հասավ Չեխիայի ընտրանու նկատմամբ:

Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը արագորեն՝ արդեն 6-րդ րոպեին, բացեց Լամին Յամալը: 35-րդ րոպեին Ռոդրին կրկնապատկեց իսպանացիների առավելությունը՝ թիմերին ընդմիջման ուղարկելով 2-0 հաշվի պայմաններում:   Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 69-րդ րոպեին աչքի ընկավ Սլաման: Հանդիպման 85-րդ րոպեին չեխերը մնացին տասը հոգով. հեռացվեց Լադիսլավ Կրեյչին: Օգտագործելով թվային առավելությունը՝ իսպանացիները խաղի վերջնակետը դրեցին 89-րդ րոպեին. հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Միկել Մերինոն:

Այս հաղթանակով «Ֆուրիա ռոխան» երկարաձգեց իր անպարտելի շարքը մինչև 41 հանդիպման, ընդ որում՝ սա իսպանացիների 10-րդ անընդմեջ հաղթանակն էր։

Նշենք, որ երկու թիմերն էլ այս հավաքի ընթացքում իրենց վերջին հանդիպումները կանցկացնեն հոկտեմբերի 6-ին: Իսպանիայի հավաքականը արտագնա խաղում կմրցի Խորվաթիայի հետ, իսկ Չեխիան կհյուրընկալվի Անգլիային:

Աղբյուրը`ArmSport.am
Ազգերի լիգա. Իսպանիայի հավաքանը հաղթեց Չեխիային