20 տարվա մեջ առաջին անգամ իսկապես ամաչում եմ․ Մոդրիչը՝ Անգլիայից կրած պարտության մասին

12:54 • 04.10.26

Խորվաթիայի ազգային հավաքականի 41-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի երրորդ տուրում Անգլիայի ընտրանուց կրած ջախջախիչ պարտությունը։ Ռիեկայում կայացած հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 7-0 հաշվով գերվստահ հաղթանակով։

«Ո՛չ մի պայքար, ո՛չ մի ագրեսիա, ո՛չ մի կանոնների խախտում, ո՛չ մի միասնականություն։ Ես հավաքականում եմ արդեն 20 տարի, և պետք է խոստովանեմ, որ խաղից հետո առաջին անգամ իսկապես ամաչում եմ։ Կարելի է պարտվել, քանի որ մրցակիցն ավելի լավն է, բայց պարտվել այսպե՛ս ու փչացնել սեփական հեղինակությունը՝ պարզապես անթույլատրելի է։

Մենք չպետք է մեղադրենք միմյանց, այլ պետք է միասնական լինենք, ինչպես միշտ։ Նախկինում ևս մեծ տարբերությամբ պարտություններ եղել են, բայց այսպիսի խաղից հետո զգացողությունը բոլորովին այլ է։ Նման բան երբեք չեմ զգացել։ Ներողություն եմ խնդրում»,- Մոդրիչի խոսքն է մեջբերում Index-ը։

Հավելենք, որ խորվաթներն այս մրցաշարում իրենց վերջին հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 6-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով խմբի միանձնյա առաջատարին՝ Իսպանիայի ազգային հավաքականին։

Աղբյուրը`ArmSport.am