Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն

13:34 • 04.10.26

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը աշխարհի գործող փոխչեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Բուրկինա Ֆասոյի ընտրանու հետ և 7-0 հաշվով ջախջախեց մրցակցին։

«Ալբիսելեստեի» կազմում գոլերի հեղինակներ դարձան հարձակվողներ Լաուտարո Մարտինեսն ու Խուլիան Ալվարեսը, կիսապաշտպաններ Նիկո Պասը, Ֆրանկո Մաստանտուոնոն, Ջուլիանո Սիմեոնեն և Ջանլուկա Պրեստիանին։ Աֆրիկյան թիմի պաշտպան Մումունի Դիալոն էլ գրավեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։ Ընդ որում, արգենտինացիներն իրենց 7 գնդակներից 5-ը խփեցին դեռևս առաջին խաղակեսում։

Նշենք, որ աշխարհի գործող չեմպիոններն այս հավաքի ընթացքում իրենց վերջին ընկերական հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 7-ին՝ սեփական հարկի տակ մրցելով Բենինի հետ։

Այդ խաղը պատմական է լինելու, քանի որ Արգենտինայի հավաքականի ավագ և բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսին կանցկացնի իր հրաժեշտի հանդիպումը ազգային թիմի կազմում:

Աղբյուրը`ArmSport.am
Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն