«Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանը եզրափակչում է (լուսանկարներ, տեսանյութեր)

23:00 • 10.05.16

01.00


Ադրբեջան, Ռուսաստան, Նիդեռլանդներ, Հունգարիա, Խորվաթիա, Ավստրիա, Հայաստան, Չեխիա, Կիպրոս, Մալթա. հայտնի դարձան տասը երկրների ներկայացուցիչների անունները, ովքեր անցել են «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլ: 

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը Love Wave կատարմամբ հանդես եկավ 7-րդ համարի ներքո: 

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին:


00.47


Ավարտվեց «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի քվեարկությունը: 

Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը հանդես եկավ 7-րդ համարի ներքո՝ ներկայացնելով Love Wave ստեղծագործությունը: Քիչ անց հայտնի կլինեն այն տասը մասնակիցների անունները, ովքեր անցնելու են եզրափակիչ փուլ: 


00.21


«Այոո, մենք դա արեցինք։ Սիրում եմ քեզ, Հայաստա՛ն». «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը գրառում է կատարել Facebook-ում։ 

 





00.17


«Հատուկ «ոմանց» համար... Հայաստաաաան, Արցաաաախ». այս գրառմամբ Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջը հրապարակել է «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի լուսանկարը դահլիճից՝ Արցախի դրոշով։ 




23.42


«Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչում 7-րդ ելույթը Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանինն էր։

 

 

 

 




Մրցույթն ուղիղ հեռարձակմամբ՝ այստեղ։



23.00



Մեկնարկել է «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու 7-րդը: Նա կներկայանա LoveWave ստեղծագործությամբ:

Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանի մասնակցությունը հոբելյանական է. մեր երկիրը արդեն 10-րդ անգամն է մասնակցում մրցույթին:



Առաջին կիսաեզրափակչում հանդես են գալու հետևյալ երկրների ներկայացուցիչները հետևյալ հաջորդականությամբ՝ Ֆինլանդիա, Հունաստան, Մոլդովա, Հունգարիա, Խորվաթիա, Նիդերլանդներ, Հայաստան, Սան Մարինո, Ռուսաստան, Չեխիա, Կիպրոս, Ավստրիա, Էստոնիա, Ադրբեջան, Մոնտենեգրո, Իսլանդիա, Բոսնիա- Հերցեգովինա, Մալթա:  





Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 12-ին, ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Լատվիա, Լեհաստան, Շվեյցարիա, Իսրայել, Բելառուս, Սերբիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Լիտվա, Ավստրալիա, Սլովենիա, Բուլղարիա, Դանիա, Ուկրաինա, Նորվեգիա, Վրաստան, Ալբանիա, Բելգիա:  

Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցում է 42 երկիր: 1-ին և 2-րդ կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 14-ին:  

Հիշեցնենք, որ Ստոկհոլմում մայիսի 6-ին կայացել է մասնակից երկրների մի շարք ներկայացուցիչների 2-րդ գլխավոր փորձը` առաջին կիսաեզրափակիչից առաջ: Ելույթ է  ունեցել 18 երկիր` այդ թվում նաև Հայաստանը:  







Նշենք, որ wiwibloggs.com-ը քվեարկություն է անցկացրել` պարզելու համար կայացած փորձի լավագույն ելույթը: Քվեարկությանը մասնակցել է 8.341 մարդ, որոնց տված ձայների արդյունքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: Նրա օգտին է քվեարկել 2.428 մարդ: