Գուրգեն Արսենյանի որդու հետ միասին ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել

23:35 • 14.05.16

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուց՝ Գուրգեն Արսենյանից  բացի ևս  երկու անձի մեղադրանք է առաջադրվել  258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանություն: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:


Հիշեցնենք, որ  Գուրգեն Արսենյանի որդին այսօր դատարանի որոշմամբ  կալանավորվել է երկու ամսով: