Շոն Փենը, Շարլիզ Թերոնը և այլ աստղեր՝ Կաննի կինոփառատոնում «Վերջին դեմքը» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)

12:36 • 21.05.16

Կաննի միջազգային կինոփառատոնում կայացել է Շոն Փենի նոր՝ «Վերջին դեմքը» ֆիլմի պրեմիերան: Կարմիր գորգով անցել են գլխավոր դերակատարները՝ Շարլիզ Թերոնը, Ժան Ռենոն, Խավյեր Բարդեմը և Ադել Էկզարկոպուլոսը: Պրեմիերային ներկա են եղել նաև մի շարք այլ աստղեր:

 

Կաննում «Վերջին դեմքը» ֆիլմի պրեմիերային անչափ կանացի Շարլիզ Թերոնը կարմիր գորգին է հայտնվել Dior-ից շքեղ ու զուսպ կոստյումով, գրում է tatler.ru-ն: Զուսպ և համեստ է եղել նաև վարսահարդարումը և դիմահարդարումը, սակայն Շարլիզի պարանոցին փայլող ադամանդներն, այնուամենայնիվ, մատնել են նրա մեջ իսկական կինոաստղին:

 

Անգամ պրոֆեսիոնալ գեղեցկուհիներ Ալեսանդրա Ամբրոսիոյին և Իզաբել Գուլարին չի հաջողվել ստվեր նետել 25-ամյա Դիլան Փենի վրա: Եվ դժվար էլ, չէ՞ որ նրան ուղեկցել է անպարտելի Շոն Փենը: Հայր ու դուստրը հիանալի զույգ են կազմել Կաննում: Նրանք երկուսն էլ կարմիր գորգին են հայտնվել Giorgio Armani հագուստով և երկուսն էլ ջանասիրաբար «չեն նկատել» այդտեղ ներկա Շարլիզ Թերոնին:

 

 

Իզաբել Գուլար

Ալեսանդրա Ամբրոսիո

 

Ժուլյետ Բինոշ

 

Միլա Յովովիչ

 

Ժան Ռենո

Ադել Էկզարկոպուլոս

 

 

Շոն Փենը, Շարլիզ Թերոնը և այլ աստղեր՝ Կաննի կինոփառատոնում «Վերջին դեմքը» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)