«Թանգարանային գիշեր» միջոցառումը Հայաստանում այս տարի նշվում է մայիսի 21-ին և կրում «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» կարգախոսը

20:40 • 21.05.16

«Թանգարանային գիշեր» միջոցառումը Հայաստանում այս տարի նշվում է մայիսի 21-ին:

 

«Թանգարանների գիշեր» ծրագիրը ﬔակնարկել է 2005 թվականից՝ ԿՕԾԵՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Այն նպատակ ունի բարձրացնել թանգարանների դերը հասարակության մշակութային կյանքում:


Միջոցառմանն այս տարի մասնակցում է Հայաստանում գործող շուրջ 112 թանգարան  ու կրում է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» կարգախոսը:


Կոմիտասի անվան թանգարանն օրվա խորհրդով թանգարանին հարակից տարածքում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ նկարչության բաց դասընթաց է կազմակերպել:


Թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում օրվա կապակցությամբ կազմակերպվել է նաև «Հազար ու մի խաղ».«Երգում ենք միասին» կրթական ծրագիրը:

«Թանգարանային գիշեր» միջոցառումը Հայաստանում այս տարի նշվում է մայիսի 21-ին և կրում «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» կարգախոսը