Երևանում նշվել է Շառլ Ազնավուրի 92-ամյակը

23:49 • 22.05.16

Հայաստանի ազգային հերոս, ֆրանսիահայ նշանավոր երգահան և կատարող Շառլ Ազնավուրի 92-ամյակը նրա երգի սիրահարները Երևանում նշեցին իր իսկ անվան հրապարակում՝ հայ արտիստների մասնակցությամբ համերգին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգն անցավ Ազնավուրի ռիթմիկ ու ջերմ երգերի ներքո, որ ոնք հնչեցրին ինչպես նորահայտ, այնպես էլ արդեն աշխարհին հայտնի դարձած կատարողներ:

Համերգը բացել է անվանի երաժիշտ Լևոն Մալխասյանը, Շառլ Ազնավուրի հայտնի ստեղծագործությունների յուրովի կատարումներով հանդես եկան Սոնա Շիրոյանը, «Արտ Սինեմա» անսամբլը, Տիգրան Համասյանը, Հայկ Պետրոսյանը:

 

 

Երևանում նշվել է Շառլ Ազնավուրի 92-ամյակը