Ավելի քան 1.6 կմ. Ֆրանսիայում նկարվել է աշխարհի ամենաերկար կոմիքսը (լուսանկարներ)
Ֆրանսիական Լիոն քաղաքում մի խումբ նկարիչներ համաշխարհային ռեկորդ են սահմանել ՝ ստեղծելով աշխարհի ամենաերկար կոմիքսը, որն ունի ավելի քան 1.6 կմ երկարություն:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, նմանատիպ նախկին ռեկորդը 2014թ. սահմանվել էր Նյու Յորքում: Այն ժամանակ կոմիքիսի երկարությունը կազմել էր 1.2 կմ:
«Մեր նկարած կոմիքսն ունի 1.625 կմ երկարություն: Այն սև ու սպիտակ է, ու պատկերված է Լիոնի թունելներից մեկի պատին»,-պատմել է նկարիչ Մաթյու Դիեսը:
Նա նաև մանրամասնել է, որ կոմիքսը պատմում է Լեա անունով 16-ամյա մի աղջկա մասին, ով ճանապարհորդում է ժամանակի մեջ ու հետ գնում 10.000 տարով:
Այժմ նակարիչները սպասում են, որ Գինեսի գրքի ներկայացուցիչները պաշտոնապես գրանցեն իրենց սահմանած ռեկորդը:













