Անջելինա Ջոլին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր է դարձել
Հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր, «Օսկար»-ի մրցանակակիր, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հրավիրյալ պրոֆեսոր է դարձել, հայտնում է Reuters-ը:
Նրա դասընթացները կսկսվեն 2017 թվականին:
2015 թվականին Ջոլին Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում բացել էր Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերի կենտրոնը։
Հեյգը նույնպես հրավիրյալ պրոֆեսորի պաշտոն է ստացել:
Ինչպես նշել է դերասանուհին՝ նա անհամբերությամբ է սպասում դասախոսական աշխատանքի մեկնարկին: Բացի այդ, Ջոլին հույս ունի ուսանողներից սովորել և կիսվել տարբեր երկրների կառավարությունների և ՄԱԿ-ի հետ աշխատանքի սեփական փորձով:










