Մոնիկա Բելուչին և Քիմ Քարդաշյանը` «Տրավիատայի» պրեմիերային (լուսանկարներ)
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կիրակի կայացել է Սոֆիա Կոպոլայի մատուցմամբ «Տրավիատա» օպերայի պրեմիերան, ինչի կապակցությամբ Հռոմի օպերային թատրոնի հարկի տակ են հավաքվել մեր ժամանակների ամենասեքսուալ կանանցից 2-ը` Մոնիկա Բելուչին և Քիմ Քարդաշյանը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 51-ամյա դերասանուհին իր ներկայությամբ ևս մեկ անգամ ապացուցել է, որ ժամանակն անզոր է իր բնատուր գեղեցկության ու գրավչության դեմ: Հատուկ այս առիթի համար Բելուչին ընտրել էր սև մետաքսից կարված զգեստ` ցնցող լանջաբացվածքով։ Իսկ նրա գեղանի պարանոցը զարդարել է ադամանդապատ ճոխ մանյակը:
Նրբաճաշակությամբ ու գրավչությամբ Բելուչիից հետ չի մնացել նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով պրեմիերային ժամանել է ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Քարդաշյանը կարմիր գորգին է հայտնվել էլեգանտ սպիտակ զգեստով, որը շահեկանորեն ցուցադրել է աստղի` 2-րդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո է՛լ ավելի սեքսուալ դարձած կազմվածքը:
Բելուչիից ու Քարդաշյանից զատ՝ կարմիր գորգով են անցել Կիրա Նայթլին, Էլիզաբեթ Հարլին ու դիզայներ Վալենտինոն:





















