Ադելն արժանացել է Billboard Music Awards-ի գլխավոր մրցանակին (լուսանկարներ)
Բրիտանացի երգչուհի Ադելը դարձել է Billboard Music Awards արարողության գլխավոր մրցանակակիր՝ «Տարվա լավագույն արտիստ» անվանակարգում:
Հեղինակավոր մրցանակների հանձնման 24-րդ արարողությունը կայացել է կիրակի ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ադելը, ով չի կարողացել մասնակցել միջոցառմանը, քանի որ գտնվում է համերգային շրջագայության մեջ, ներկայացված է եղել 8 անվանակարգերում: Դրանցից նա հաղթել է 5-ում, ներառյալ` «Լավագույն երգչուհի» և «Billboard 200 չարտի լավագույն ալբոմ» անվանակարգերում:
Անվանակարգերում ներկայացվածությամբ ռեկորդակիր է դարձել կանադացի կատարող The Weekend-ը, ով, արդյունքում, առաջատար է եղել ստացված արձանիկների քանակով։ Նա ստացել է 8 մրցանակ` 19-ը հնարավորից:
«Լավագույն երգիչ» մրցանակին է արժանացել կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ով առաջ է անցել իր համերկրացի ռեփեր Դրեյքից:
«Տարվա լավագույն շրջագայող արտիստ» անվանակարգում հաղթող է դարձել երգչուհի Թեյլոր Սվիֆթը:
«Լավագույն դուետ կամ խումբ» անվանակարգում մրցանակի է արժանացել բրիտանական One Direction խումբը: «Լավագույն ռոք կատարող» է ճանաչվել Twenty One Pilots խումբը:


















