Կաննի կինոփառատոնի փակման արարողությունը` լուսանկարներով
Ֆրանսիական Ռիվեյրայում կիրակի ավարտվել է տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը` Կաննի կինոփառատոնը, որն այս տարի անցկացվում էր 69-րդ անգամ:
Անցած օրերի ընթացքում նշանակալի իրադարձությունը մի վայրում էր հավաքել ոչ միայն կինոաշխարհի, այլև` մոդելային բիզնեսի ու երգարվեստի հանրաճանաչ դեմքերին: Այս ամենի շնորհիվ կարմիր գորգն աստղերի պակաս չի ունեցել, ինչը հատկապես ուրախալի էր երկրպագուների ու լուսանկարիչների համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին: Լոուչի ֆիլմը պատմում է այրիացած աշխատավորի մասին, ով կորցրել է գումար վաստակելու հնարավորությունն առողջական խնդիրների պատճառով:
Հիմնական մրցույթին մասնակցել է 21 ֆիլմ: Գրան-պրին ստացել է կանադացի Քսավյե Դոլանը՝ «Դա ընդամենն աշխարհի վերջն է» ֆիլմի համար:
Ստորև Tatler-ն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է կինոփառատոնի փակման արարողությունը.
Եկատերինա Մցիտուրիձե

Կլեմանս Պոեզի

Կարոլինա Շոյֆելե

Քսավյե Դոլան

Ռոզալինդ Ռոս, Մել Գիբսոն

Վալերիա Գոլինո

Քիրստեն Դանստ


Վանեսա Պարադի











