Մադոննան և Սթիվի Ուանդերն իրենց հարգանքի տուրքն են մատուցել հանգուցյալ Փրինսին՝ կատարելով նրա հիթերից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)
Լաս Վեգասում կիրակի օրը կայացել է Billboard Music Awards մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ամերիկյան երգարվեստի «հսկաներից» 2-ը` Մադոննան և Սթիվի Ուանդերը, որոշել են միասին բեմ դուրս գալ ու իրենց հարգանքի տուրքը մատուցել ապրիլի 21-ին կյանքից հեռացած Փրինսի հիշատակին:
Հայտնի է, որ սկզբում Մադոննան ներկայացրել է Փրինսի լավագույն ստեղծագործություններից մեկը` Nothing Compares 2U-ն, որն առավել հայտնի է Շինեդ Օ’Քոնորի կատարմամբ: Իսկ հետո նրան է միացել Ուանդերը, ու նրանք միասին կատարել են լեգենդար Purple Rain հիթը:
Հիշեցնենք, որ Փրինսին մահացած են գտել ապրիլի 21-ին` Մինեապոլիսի իր առանձնատանը: Նրա մահվան պատճառները դեռևս հայտնի չեն:














