Disney ընկերությունը թողարկել է «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի նոր կինոտարբերակի թրեյլերը (տեսանյութ)
Disney ընկերությունը թողարկել է «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի նոր կինոտարբերակի թրեյլերը: Կինոնկարում գլխավոր դերերը մարմնավորում են Էմմա Ուոթսոնը և Դեն Սթիվենսը, ով հայտնի է «Դաունթոնի աբբայություն» հեռուստասերիալից:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, ֆիլմը, որում նկարահանվել են նաև Յուեն Մաքգրեգորը, Էմմա Թոմփսոնը, Լյուկ Էվանսը, վարձույթում կհայտնվի 2017-ի մարտին:
Հեքիաթի նախորդ էկրանավորումը, որում գլխավոր դերերը մարմնավորել էին Լեա Սեյդուն և Վենսան Կասելը, թողարկվել էր 2014-ին:










