Միջատները սպառնում են փչացնել Թաջ Մահալի շքեղ տեսքը
Մեծ քանակությամբ միջատներ, որոնք բնակվում են Հնդկաստանի, թերևս, ամենամեծ զբոսաշրջային կենտրոնի` Թաջ Մահալի կողքով հոսող Յամունա (Ջամնա) գետում, փչացնում են 17-րդ դարի շինության արտաքին տեսքը:
Ինչպես նշում է The Guardian-ը, հուշարձանի պահպանմամբ զբաղվող մասնագետներն ասել են, որ մեծ քանակությամբ մոծակներն իրենց արտաթորանքն են թողնում Թաջ Մահալի ճերմակ մարմարի վրա, ինչի հետևանքով դրա վրա հայտնվում են կանաչ ու սև գույնի տհաճ և տեսանելի հետքեր:
«Բավական մեծ քանակությամբ մարմարե սալիկներ արդեն փչացել են միջատների թողած հետքերի պատճառով»,-ասել է մասնագետ Բհուվան Վիկրամը` ընդգծելով, որ ներկայում անհրաժեշտ է մշակել մի մեխանիզմ, որը կկանխեր Թաջ Մահալի տեսքի հետագա աղավաղումը:










