Ինքնատիպ զարդեր, որոնք ոգեշնչված են բնությունից ու դրա մի մասնիկն են կրում իրենց մեջ (լուսանկարներ)
Ամերիկուհի Էդրիեն ԴեԼոն ստեղծում է ինքնատիպ բիժուտերիա և զարդեր, որոնք ոգեշնչված են բնությունից ու դրա մի մասնիկն են կրում իրենց մեջ:
Ինչպես նշում է boredpanda.com-ը, այս զարդերի պատրաստման համար անհրաժեշտ բնական միջուկները կինը հավաքում է իր իսկ պարտեզից:
«Իմ աշխատանքներում ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ցույց տալ, թե որքան գեղեցիկ է մեզ շրջապատող բնությունը: Ես հիմնականում օգտագործում եմ բույսերի առանձին հատվածները, տերևները, ամբողջական ծաղիկները կամ դրանց թերթիկները»,-պատմել է հեղինակը:

























