Նկարազարդումներ, որոնք բացահայտում են՝ որտեղ են «թաքնված» երջանկության բաղձալի պահերը (լուսանկարներ)

12:34 • 25.05.16

Առօրյա կյանքի թոհուբոհում մեզանից շատերը մոռանում են, որ երջանկություն ասվածը կարելի է գտնել առաջին հայացքից աննշան ու սովորական թվացող բաների մեջ:

 

Հարավկորեացի նկարիչ Ջի Հուկ Կիմն իր գեղեցիկ նկարազարդումների միջոցով փորձում է մարդկանց ցույց տալ, թե որտեղ են առօրյա կյանքում «թաքնված» երջանկության բաղձալի պահերը:

 

Նկարչի կարծիքով՝ բացվող յուրաքանչյուր օր թեև իր հետ բերում է հոգսեր ու խնդիրներ, այնուհանդերձ` պետք է ամեն ինչին լավատեսորեն մոտենալ ու օրվա ընթացքում գոնե մեկ անգամ ժպտալու, ծիծաղալու և ուրախանալու առիթ գտնել:


Ստորև AdMe.Ru-ն ներկայացնում է հարավկորեացու ուշագրավ աշխատանքներից մի քանիսը.



Երջանկությունը հետաքրքիր ուղևորության մեկնելն է

 

Ընկերներ ունենալը

 


 

Յուրաքանչյուր նոր օր ժպիտով դիմավորելը

 


 

Սիրած զբաղմունքից հաճույք ստանալը

 


 

Հանգստյան օրը գիրք կարդալը

 


 

 

Նոր տան հարդարմամբ զբաղվելը

 


 

Սիրած գործին ամբողջությամբ տրվելը

 

Ճիշտ պահին ընդմիջում անելը

 

Քաղաքի գեղեցիկ վայրերով զբոսնելը

 


 

Անդադար երազելն ու հրաշքներին հավատալը


 

Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը

 

 

Բնության գրկում մեկուսանալը


 

Կամ պարզապես ինքդ քեզ հետ մենակ մնալը


 

Հանդիպել մեկին, ով քեզ կհասկանա


 

Սիրելի մարդու հետ երկար ճամփորդության մեկնելը

 





 

Նկարազարդումներ, որոնք բացահայտում են՝ որտեղ են «թաքնված» երջանկության բաղձալի պահերը (լուսանկարներ)