Խուլիո Իգլեսիասը համերգ կտա Կրեմլում

10:30 • 25.05.16

Իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը չորեքշաբթի ելույթ կունենա Կրեմլի պետական պալատում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

 

Նա Ռուսաստանում կներկայացնի իր նոր Mexico ալբոմը, որը թողարկվել է 2015-ին, սակայն կազմակերպիչները խոստանում են, որ կհնչեն նաև հայտնի հիթեր:

 

Մոսկովյան համերգն Իգլեսիասի համաշխարհային շրջագայության մի մասն է: Ընդհանուր, 72-ամյա երաժիշտն ունի ավելի քան 70 ալբոմ: Իր երգերի մեծ մասը նա ձայնագրել է մայրենի իսպաներենով, ինչպես նաև անգլերենով և ֆրանսերենով:
 

Խուլիո Իգլեսիասը համերգ կտա Կրեմլում