Տաքսու վարորդի սպանության վայր է բերվել սպանության կասկածյալը. տարածքում երթևեկությունը դադարեցվել է. shamshyan.com

17:26 • 02.06.16

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչների մասնակցությամբ Չարենց, Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել քննչական փորձարարություն. նշված վայր է բերվել Երևանի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վերանյանը, ով կասկածվում է երեկ՝ հունիսի 1-ին, նշված փողոցների խաչմերուկում տաքսու վարորդ, Երևանի բնակիչ, 48-ամյա Արսեն Խանամիրյանին ծեծի ենթարկելու և դանակով սպանելու մեջ:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Հիշեցնենք, որ Վահրամ Վերանյանը երեկ մեղայականով ներկայացել էր ոստիկանություն։

Վ. Վերանյանը ընթերակաների ներկայությամբ քննիչին ներկայացրել է, թե որտեղ և ինչ դիրքով է կատարել հանցագործությունը, որը քննիչի կողմից արձանագրվել է: Նշված ճանապարհահատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և վերցվել հսկողության տակ՝ առաջին հերթին ելնելով կասկածյալի անվտանգության շահերից:

Աղբյուրի տեղեկություններով` սպանվածը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ էր: Ամուսնացած էր, խնամքին ուներ երեխաներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։