Բեյոնսեն երգ է նվիրել Օռլանդոյի ահաբեկչության զոհերի հարազատներին

21:43 • 15.06.16

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն  Halo երգի կատարումը նվիրել է Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած հրաձգության զոհերի հարազատներին:

Ինչպես հայտնում է ET Online-ը, երգչուհին ելույթ է ունեցել հունիսի 14-ին Դետրոյթում: «Այս երգը սիրո մասին է: Այն նվիրվում է այն ընտանիքներին, ովքեր հարազատ են կորցրել Ֆլորիդայում», - ասել է Բեյոնսեն` ներկայացնելով Halo ստեղծագործությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին տեղի ունեցած հրաձգությունը, որը ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն դեպքն էր զոհերի ու վիրավորների թվով, իրականացրել էր աֆղանական ծագումով ամերիկացի Օմար Մարթինը, որ գործում էր «Իսլամական պետության» անունից: Ավելի ուշ ահաբեկչական խմբավորումն իր վրա էր վերցրել կատարվածի պատասխանատվությունը: Հրաձգության հետևանքով 50 մարդ մահացել է, 53-ը` վիրավորվել:

  

 

 

Բեյոնսեն երգ է նվիրել Օռլանդոյի ահաբեկչության զոհերի հարազատներին