Էն Հեթուեյը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել

10:37 • 16.06.16

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էն Հեթուեյը ՄԱԿ-ի՝ Կանանց իրավունքների պաշտպանության հարցերով բարի կամքի դեսպան է նշանակվել, ինչի մասին հայտնում է The Guardian-ը:



Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ օսկարակիր դերասանուհին այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ դա իր համար մեծ պատիվ է:

«Անչափ ոգևորված եմ աշխարհում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու՝ ինձ ընձեռված հնարավորությամբ»,-ասել է վերջերս մայրացած Հեթուեյը:

 

Հայտնի է, որ դերասանուհին այս բնագավառում նորեկ չէ ու բավական մեծ փորձ ունի: Նախկինում Հեթուեյը մասնակցել է կանանց իրավունքների պաշտպանության հարցերով մի շարք միջազգային նախագծերի:

 

Աղբյուրը հավելում է, որ Հեթուեյից զատ որպես ՄԱԿ-ի՝ Կանանց իրավունքների պաշտպանության հարցերով բարի կամքի դեսպան են ծառայում դերասանուհիներ Նիկոլ Քիդմանն ու Էմմա Ուոթսոնը:

 

 

Էն Հեթուեյը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել