Լոնդոնում տեղադրվել է հսկայական ալյումինե փեթակ՝ իրական մեղուներով (լուսանկարներ)
Լոնդոնի Քյուի թագավորական բուսաբանական այգում տեղադրվել է ալյումինից պատրաստված ահռելի չափերի փեթակ, որում իրական մեղուներ են ապրում:
Ինչպես նշում է bbc.com-ը, 40 տոննա քաշով և 17 մ բարձրությամբ ինստալյացիան, որը համալրված է լուսաձայնային էֆեկտներով, բաղկացած է 170.000 մասնիկից: Աղբյուրը մանրամասնում է, որ դրա հեղինակը բրիտանացի արվեստագետ Վոլֆգանգ Բաթրեսն է:
Նրա խոսքով`ահռելի կառույցի ներսում կան փոքր փեթակներ, որոնցում ապրում են մեղուները:
Հայտնի է, որ հսկայական փեթակի բացումը տեղի է ունենալու շաբաթ օրը: Այն Քյուում կմնա մինչև եկող տարվա վերջը:













