Led Zeppelin-ի կիթառահարը հերքել է գրագողության մասին մեղադրանքը
Բրիտանական Led Zeppelin ռոք խմբի կիթառահար Ջիմի Փեյջը, ում կասկածում են խմբի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի՝ Stairway to Heaven-ի գրագողության մեջ, առաջին անգամ լսել է ամերիկյան Taurus խմբի Spirit ստեղծագործությունը միայն մի քանի տարի առաջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոս Անջելեսում Led Zeppelin-ի գործով դատավարություն է ընթանում։ Լեգենդար ռոք խմբին կասկածում են գրագողության մեջ։ Իբր թե Stairway to Heaven երգը չափազանց նման է Taurus խմբի Spirit երգին, որը գրվել է 1968թ-ին։ Իրենց հերթին երաժիշտներն ու նրանց ձայնագրող ընկերությունները համաձայն չեն մեղադրանքի հետ։ Նրանք հայտարարում են, որ երաժիշտներ Ռոբերտ Պլանտն ու Ջիմի Փեյջը իրենք են գրել երգը 1971 թ-ին։
«Նման մի բան իմ գլխում է մնացել։ Այն բոլորովին անծանոթ էր ինձ»,- AP-ն մեջ է բերել Փեյջի խոսքերը Taurus-ի երգի մասին։










