Ստոքհոլմում կկայանա Polar Music Prize-2016 մրցանակաբաշխությունը
Միջազգային Polar Music Prize-2016 մրցանակաբաշխությունը, որը հիմնադրվել է շվեդական ABBA խմբի անդամ Սթիգ Անդերսոնի կողմից ավելի քան 20 տարի առաջ, կկայանա Սթոքհոլմում։
Արարողությունը տեղի ունենա այն համերգասրահում, որտեղ ամեն տարի հանձնում են Նոբելյան մրցանակները։
Ըստ մրցանակաբաշխության սկզբունքի՝ երաժշտական մրցանակը հանձնվում է արդեն հայտնի և ճանաչված կատարողներին, երաժիշտներին, ովքեր զգալի ներդրում ունեն համաշխարհային երաժշտության զարգացման ասպարեզում։
Իր անվանումը՝ Polar Music Prize մրցանակաբաշխությունը ստացել է ի պատիվ Polar Records ձայնագրման ընկերության, որը հիմնադրվել է 1963 թ-ին Սթիգ Անդերսոնի կողմից։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի՝ սկսած 1992 թ-ից, և այսօր յուրաքանչյուր մրցանակ պարգևատրվում է 110 հազար եվրոյով։










