Ջուդ Լոուն կատարել է Հռոմի պապի դերը Պաոլո Սորենտինոյի սերիալում (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդ Պապը» նոր մինի-սերիալի թրեյլերը, որում գլխավոր դերը կատարել է Ջուդ Լոուն:
Սերիալը նվիրված է Հռոմի պապի՝ հորինված կերպարին։ Հորինված պատմական սյուժեն կպատմի պահպանողական հերոսի մասին, ով ընդդիմանում է վատիկանյան պալատին, փոխանցում է buro247.ru-ն:
Թրեյլերում դեռևս շատ բան չի բացահայտվում. Հռոմի պապը սկսում է իր աշխատանքային օրը:










