Ռոք երգիչ Միթ Լոուֆն ուշագնաց է եղել համերգի ժամանակ (տեսանյութ)
Ամերիկյան ռոք երգիչ Միթ Լոուֆը կանադական Էդմոնտոն քաղաքում համերգի ժամանակ ուշագնաց է եղել բեմի վրա:
Ինչպես նշում է interfax.ru-ն, սկզբում հանդիսատեսը կարծել է, թե երգչի ուշագնացությունը բեմական շոուի մի մասն է, սակայն ավելի ուշ հայտնվել է շտապօգնության մեքենա ու մարդկանց խնդրել հեռանալ դահլիճից:
Աղբյուրը հավելում է, որ 68-ամյա Միթ Լոուֆը ռոքի պատմության ամենահաջող կատարողներից է, ում լայն ճանաչում է բերել 1977թ. թողարկված Bat Out of Hell ալբոմը:










