Գինու քաղաք. Ֆրանսիայում աստվածային ըմպելիքին  նվիրված թեմատիկ այգի է բացվել (լուսանկարներ)

00:06 • 17.06.16

Հունիսի 1-ին Ֆրանսիայի Բորդո քաղաքում գինու ըմբոշխման մշակույթին նվիրված ինքնատիպ վայր է բացվել` «Գինու քաղաք» (La Cité du Vin) կոչվող թեմատիկ թանգարանը:

Հսկայական թանգարանը կազմված է 10 հարկից, որոնցում համտեսի գոտիներ, ռեստորաններ, խանութներ, լսարաններ, ցուցասրահներ, կինոթատրոն և նկուղ-մառաններ են տեղակայված:

Ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն, մեծերի համար նախատեսված թանգարան-այգու կառուցումը 7 տարի է տևել: Նախագծի համաձայն` թանգարանի արտաքին տեսքը բաժակի է նմանվում, որից գինի է դուրս ցայտում:

Գինու ինքնատիպ կենտրոնի մակերեսը կազմում է 3000 քառ. մետր: Հարկերից մեկում հազարավոր գինու շշերից պատրաստված ջահ է կախված: Այդտեղից 360 աստիճանով համայնապատկեր է բացվում դեպի քաղաք:

Բացի մշտական ցուցանմուշներից, նախատեսվում է ամեն տարի 3-ական ժամանակավոր ցուցադրություն կազմակերպել: Bloomberg-ի գնահատումներով` «Գինու քաղաքի» արժեքը կազմում է 81 մլն դոլար:
 

Գինու քաղաք. Ֆրանսիայում աստվածային ըմպելիքին  նվիրված թեմատիկ այգի է բացվել (լուսանկարներ)