Salvatore Ferragamo-ն վերանորոգում է Ֆլորենցիայի հնագույն շատրվաններից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆլորենցիայի ամենահայտնի վայրերից մեկը` Սինյորայի հրապարակում (Piazza della Signoria) Նեպտունի շատրվանը, քաղաքապետի և իտալական Salvatore Ferragamo բրենդի ղեկավարի որոշմամբ կվերանորոգվի, գրում է buro247.ru-ն:
Մեկուկես մլն եվրո` այսքան գումար է նվիրաբերել Salvatore Ferragamo ընկերությունը հայտնի շատրվանի վերանորոգման համար: Այս մասին Ֆլորենցիայի քաղաքապետը և ընկերության ներկայացուցիչները հայտնել են համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 17-ին:
Գումարը կբաժանվի մի քանի մասի` համապատասխան վերանորոգման պլանի, որը կտևի 2016-2018թթ.:
Իտալական ամենահայտնի ընկերություններից մեկը միշտ էլ համագործակցել է արվեստի ներկայացուցիչների հետ: Իտալական հնագույն քաղաքի և նրա ավանդույթների հանդեպ իր մեծագույն ուշադրությունն ընկերությունը հերթական անգամ ապացուցել է իր ֆինանսական շռայլ ներդրումներով, գրում է աղբյուրը։

![]()










