Անջելինա Ջոլիի երեխաները վեց օտար լեզու են ուսումնասիրում

01:24 • 18.06.16

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի վեց երեխաները վեց օտար լեզու են ուսումնասիրում, այդ թվում արաբերեն և ռուսերեն։ Այդ մասին դերասանուհին պատմել է Radio 4-ին տված հարցազրույցում։

Ջոլիի խոսքով՝ իր երեխաներից ոչ մեկը չի ցանկանում դերասան դառնալ։

«Շայլոն կամբոջերեն է սովորում, Փաքսը կենտրոնացած է վիետնամերենի վրա, Մեդը սկսել է գերմաներեն և ռուսերեն սովորել, Զահարան խոսում է ֆրանսերեն, Վիվիենը շատ է ցանկանում արաբերեն սովորել, իսկ Նոքսը հիմա համրերի լեզուն է ուսումնասիրում»,- ասել է դերասանուհին։

Ջոլին խոստովանել է, որ միշտ ցանկացել է իր երեխաներն ուսումնասիրեն հարազատ երկրների լեզուները։

Նշենք, որ Ջոլին և Բրեդ Փիթը երեք սեփական երեխաներ ունեն և երեք որդեգրված։ 14-ամյա Մեդը Կամբոջայից է, 12-ամյա Փաքսը Վիետնամից, իսկ 11-ամյա Զահարան Եթովպիայից։

Անջելինա Ջոլիի երեխաները վեց օտար լեզու են ուսումնասիրում