Կամերային երաժշտության տանն այսօր կկայանա «Արտ Սինեմա» անսամբլի համերգը

09:52 • 18.06.16

Ս. թ. հունիսի 18-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Արտ Սինեմա» անսամբլի համերգը, տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը:

Համերգի ընթացքում երաժշտախումբը կկատարի Տ. Մանսուրյանի, Ռ. Ամիրխանյանի, Կ. Օրբելյանի և Ա. Բաբաջանյանի, Գ. Միլերի, Ա. Պիացոլլայի, Մ. Լեգրանի, Ն. Ռոտայի, Լ. Բերնսթայնի ստեղծագործությունները:

Դասական քառյակը Հայաստանում գործող այն եզակի անսամբլներից է, որի երկացանկում հիմնականում ընդգրկված են ֆիլմերի սիրված կինոմեղեդիներ, նաև մշակումներ՝ տվյալ քառյակի կազմի համար: 

Արհեստավարժ երաժիշտներից բաղկացած անսամբլը (1-ին ջութակ՝ Աշոտ Խոյեցյան, 2-րդ ջութակ՝ Հայկ Վարդանյան, թավջութակ՝ Լևոն Առաքելյան, դաշնամուր՝ Կարեն Սարաֆյան) բազմիցս ելույթներով հանդես է եկել ինչպես Երևանում, ՀՀ մարզերում, այնպես էլ արտերկրում:

 

 

 

 

 

                                                                         

Կամերային երաժշտության տանն այսօր կկայանա «Արտ Սինեմա» անսամբլի համերգը