Օլիվեր Սթոունի մասնակցությամբ նկարահանված «Ուկրաինան կրակի մեջ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել իտալական փառատոնում

11:41 • 18.06.16

Ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Օլիվեր Սթոունը սիցիլիական Տաորմինա քաղաքի կինոփառատոնում ներկայացրել է «Ուկրաինան կրակի մեջ» վավերագրական ֆիլմը, որն արժանացել է «Լավագույն փաստագրական ֆիլմ» կոչմանը, գրում է РИА Новости-ն:

 

Ֆիլմում, որը նկարահանել է ամերիկյան քաղաքացիություն ունեցող ուկրաինացի Իգոր Լոպատենոկը, Սթոունը հանդես է եկել ոչ միայն որպես համապրոդյուսեր, այլև ակտիվ մասնակցել է նկարահանումներին` հարցազրույց վերցնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչից:


«Իրականում հարցերը պատրաստել էր ռեժիսոր Լոպատենոկը, ով ծնվել է Ուկրաինայում և հրաշալի տիրապետում է իրավիճակին, թեև նա հետո տեղափոխվել է ԱՄՆ և ստացել ամերիկյան քաղաքացիություն»,- ասել է Սթոունը:



Խոսելով այն մասին՝ ինչպիսին է նա դիտարկում ռուս նախագահին, հայտնի ռեժիսորն ասել է. «Ես Պուտինին շատ կոմպետենտ և ուկրաինական հարցով պատրաստված անձ եմ համարում, նա չի խուսափել ոչ մի հարցից»:


«Ուկրաինան կրակի մեջ» ֆիլմը պատմում է Ուկրաինայի պատմությունը 1941-ից 2014թթ. ընթացքում:

 

Օլիվեր Սթոունի մասնակցությամբ նկարահանված «Ուկրաինան կրակի մեջ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել իտալական փառատոնում