Ստամբուլում գարեջրի և ռոքի համար ծեծի են ենթարկել Radiohead-ի երկրպագուներին (տեսանյութ)
Անհայտ անձինք Ստամբուլում հարձակվել են բրիտանական Radiohead խմբի երկրպագուների վրա, որոնք հավաքվել էին տեղի խանութներից մեկում՝ խմբի նոր ձայնասկավառակը լսելու, հաղորդում է BuzzFeed-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Velvet Indieground խանութում։ Ըստ նախնական տվյալների մեկ մարդ է տուժել։
Մարդկանց մի խումբ աղմկելով մտել է խանութ և սկսել է ավիրել ամեն ինչ։ Ամենայն հավանականությամբ, նրանց դուր չի եկել գարեջրի օգտագործումն ու ռոք լսելը մուսուլմանների համար սրբազան համարվող Ռամադանի ժամանակ։
Radiohead-ը արդեն մեկնաբանել է այս միջադեպը և իր աջակցությունը հայտնել երկրպագուներին։ Խումբը հույս է հայտնել, որ մի օր նման հարձակումները կդառնան անցյալի հիշողություններ։










