«Տաղանդավոր» ճագարի ստեղծած գունագեղ կտավները վաճառվում են համացանցում (լուսանկարներ, տեսանյութ)
Առաջին հայացքից Բինի դը Բանի մականունով ճագարը սովորական փամփլիկ կենդանի է թվում, սակայն իրականում այս չորքոտանին հաջողակ «նկարիչ» է:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Լոս Անջելեսում բնակվող ճագարը վրձնի միջոցով ստեղծում է գունագեղ կտավներ, որոնք հետագայում վաճառվում են համացանցով:
Կենդանու տերը` Շայ Ասորին, պատմել է, որ երբեք չի ուղղորդում Բինի դը Բանիին ստեղծագործական պրոցեսի ժամանակ ու թույլ է տալիս, որ ճագարն անի սրտի ուզածը:
Նա նաև հավելել է, որ ճագարը սոցկայքերում ունի տասնյակ հազարավոր հետևորդներ, ովքեր չեն զլանում ամեն հրապարակման տակ իրենց հիացմունքն արտահայտել չորքոտանի «նկարչի» հանդեպ:



















