Չառլի Շինը խոստովանել է, որ 20 տարի առաջ ինտիմ կապ է ունեցել բրիտանացի նախարարի դստեր հետ
Հոլիվուդյան դերասան Չառլի Շինը բրիտանացի հաղորդավար Փիրս Մորգանի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ ինտիմ հարաբերություններ է ունեցել բրիտանացի նախարարի դստեր հետ, գրում է The Daily Mail-ը:
Նման պատասխան Շինը տվել է հարցին, թե ով է եղել ամենահայտնի կինը, որը հայտնվել է նրա անկողնում:
«Եղել է մի աղջիկ մոտ 20 տարի առաջ: Ես չեմ կարող ասել, որ նա հայտնի էր, սակայն նրա հայրն իսկապես հայտնի էր»,- պատասխանել է Շինը՝ չասելով, սակայն, նախարարի անունը։
Հարցազրույցի թեմաներից է եղել նաև պահպանակների նոր ապրանքատեսակի գովազդը, որի դեմքն է հանդիսանում Շինը: Դերասանն ընկերության գովազդային դեմքն է դարձել այն բանից հետո, երբ նախորդ տարվա վերջին խոստովանել է, որ ՄԻԱՎ-վարակակիր է:










