Hozier-ը ներկայացրել է «Տարզան. Լեգենդ» ֆիլմի գլխավոր երգը (տեսանյութ)
Իռլանդացի հեղինակ և կատարող Էնդրյու Հոզիեր Բիրնը (Hozier) ներկայացրել է առաջին ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ «Տարզան. Լեգենդ» ֆիլմի համար:
Better Love անվանումով երգը նա գրել է Տարզանի և Ջեյնի սիրո պատմությամբ ոգեշնչվածության արդյունքում, իսկ նոր երաժշտական տեսանյութում կարելի է տեսնել կադրեր նոր ֆիլմից, գրում է filmpro.ru-ն:
Տարզանի մասին նոր ֆիլմում ջունգլիների թագավորը բնակություն է հաստատում վիկտորյանական Լոնդոնում` լորդ Գրեյսթոք անվան ներքո: Նա ստիպված կնոջ` Ջեյնի հետ վերադառնում է Աֆրիկա: Այնտեղ նա բախվում է գաղութարարների վտանգավոր դավադրությանը, ովքեր առաջնորդվում են բելգիացի Լեոն Ռոմի կողմից:
Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Սկարսգարդը, Մարգո Ռոբին, Քրիստոֆ Վալցը, ռեժիսորն է Դևիդ Յեյթսը։










