Գերմանիայում անցկացվել է ամենամեծ քթի առաջնությունը (լուսանկարներ)

21:32 • 20.06.16

Գերմանիայի Լանգենբրուկ քաղաքում մեծ քիթ ունեցող մարդկանց մրցույթ է անցկացվել: 

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն`5 տարին մեկ անցկացվող առաջնությանը մասնակցում են Եվրոպայի տարբեր երկրներից ժամանած մարդիկ: Մրցույթի հաղթողն արդեն 2-րդ անգամ դարձել է Հանս Ռոյսթտը:

Հաղթող մասնակցի քթի չափսերը չեն նշվում, սակայն նշվում է, որ միջոցառման կազմակերպիչը տղամարդու քիթը համեմատել է «իրական կարտոֆիլի» հետ: Մասնակիցների համար մրցանակ է դարձել լավ տրամադրությունը, շփումը միմյանց հետ:

Լանգենբրուկի Քթերի ակումբը արտասովոր առաջնությունը կազմակերպում է 1961 թվականից: Մրցույթին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները:  Կազմակերպիչները չափում են մասնակիցների քթերի երկարությունն ու լայնությունը, ապա հաղթողին որոշում են տվյալները համեմատելով:

 

 

Գերմանիայում անցկացվել է ամենամեծ քթի առաջնությունը (լուսանկարներ)