Հոլիվուդյան դերասան Ելչինի մահվան հետաքննությանը միացել են ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները  

07:01 • 21.06.16

ԱՄՆ-ի մայրուղիների դաշնային անվտանգության ազգային վարչությունը միացել է հոլիվուդյան դերասան Անտոն Ելչինի մահվան հանգամանքների հետաքննության գործին։ Այդ մասին երկուշաբթի հաղորդել է АР գործակալությունը։

Ինչպես հայտարարել են վարչության ներկայացուցիչները՝ նրանք սեփական հետաքննությունը կիրականացնեն տեղի ունեցածի կապակցությամբ՝ անընդհատ կապի մեջ գտնվելով Լոս-Անջելեսի իրավապահ մարմինների ներկայացուցիչների և Fiat Chrysler ընկերության հետ։ Վերջինս հայտարարել էր, որ սեփական հետաքննությունը կանցկացնի և դեռ վաղ է քննարկել այն հանգամանքները, որոնք բերել են դերասանի մահվանը։

27-ամյա Ելչինը մահացել է շաբաթ երեկոյան  Լոս-Անջելեսի իր տան մոտ, քանի որ նրան վրաերթի էր ենթարկել սեփական Jeep Grand Cherokee  ավտոմեքենան։ Դերասանի ընկերները նրա մարմինը հայտնաբերել են մեքենայի և դարպասին ամրացված աղյուսե փոստարկղի միջև:  

Հոլիվուդյան դերասան Ելչինի մահվան հետաքննությանը միացել են ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները