Disney-ը և Lego-ն կշարունակեն «Սառցե սիրտը» մուլտֆիլմի արքայադուստրերի պատմությունը
Disney և Lego ընկերությունները կշարունակեն «Սառցե սիրտը» մուլտֆիլմի արքայադուստրերի մասին պատմությունը, փոխանցում է USA Today-ը:
Ֆիլմի շարունակությունը կոչվում է Frozen Northern Lights: Այդ նախագծի շրջանակում հուլիսի 5-ին կթողարկվի Սյուզան Ֆրենսիսի «Ճանապարհորդություն դեպի լույսը» գիրքը, որի հերոսներն են դարձել ֆիլմի նոր և օրիգինալ հերոսները: Մինչ հաջորդ տարվա վերջ նախատեսվում է ևս 9 գիրք թողարկել:
Նոյեմբերին Lego-ն կներկայացնի հյուսիսափայլի մասին պատմությունը 4 կարճամետրաժ ֆիլմերի տեսքով, որոնց աշխատանքներին կմասնակցեն հայտնի մուլտֆիլմի հերոսուհիներին հնչյունավորած դերասանները` Քրիսթեն Բելը և Իդինա Մենզելը: Պրեմիերան կկայանա Disney ալիքով:
«Սառցե սիրտը» մուլտֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակել է 1.2 մլրդ դոլար և երկու «Օսկար» մրցանակի արժանացել:










