Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին լուրերը շարունակվում են ակտիվորեն քննարկվել

05:26 • 21.06.16

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ուշադրություն չի դարձնում հասարակության կարծիքի վրա։ Այն պահին, երբ ողջ աշխարհը քննարկում է նրա և Բրեդ Փիթի հավանական ամուսնալուծությունը, դերասանուհին կրակի վրա յուղ է լցրել։ 

Ինչպես հայտնի է հիմա ամուսինները միասին ապրում են Լոնդոնում, քանի որ Բրեդ Փիթը նկարահանվում է պատմական ֆիլմում։ Հանգստյան օրերին զույգը որոշել է հանգստանալ առօրյա խնդիրներից, բայց նրանք դրանով հիասթափեցրել են իրենց երկրպագուներին, քանի որ նրանք հանգստի էին մեկնել առանձին-առանձին։

Այս հանգստյան օրերին Բրեդը մեկնել է Ֆրանսիա, իսկ Անջելինան երեխաների ու եղբոր հետ Նյու-Յորքում է։

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին լուրերը շարունակվում են ակտիվորեն քննարկվել