Քանյե Ուեսթը փողոցային երաժշտին օգնել է ալբոմ ձայնագրել

12:46 • 21.06.16

Ամերիկացի պրոդյուսեր, ռեփեր Քանյե Ուեսթն աջակցել է փողոցում իր ուշադրությունը գրաված երիտասարդ երաժշտին դեբյուտային ալբոմ ձայնագրելու հարցում, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով NME գործակալությանը։

 

Թենեսի նահանգում ծնված Քեմերոն Գրեյի տաղանդը գնահատելով՝ Ուեսթը ֆինանսավորել է ձայնագրությունն ու աշխատանքում ներգրավել պրոդյուսեր, «Գրեմմի»-ի քառակի մրցանակակիր Էնթոնի Քիլհոֆերին, ով աշխատել է Ուեսթի բազմաթիվ ձայնասկավառակների վրա, ինչպես նաև՝ Ռիհանայի, Ջոն Լեջենդի, Ռիք Ռոսի, Քիդ Քադիի, «The Black Eyed Peas» խմբի և այլ երաժիշտների հետ։

 

Քանյե Ուեսթն ամերիկյան ամենահայտնի արտիստներից է և ունի 21 «Գրեմմի» մրցանակ։ 2016 թվականին նա թողարկել է իր նոր՝ «The Life Of Pablo» ալբոմը։

Քանյե Ուեսթը փողոցային երաժշտին օգնել է ալբոմ ձայնագրել