Ներկայացվել է նոր Բեթմոբիլի առաջին լուսանկարը
Warner Bros. կինոստուդիան հրապարակել է սուպերհերոս Բեթմենի նոր փոխադրամիջոցի` Բեթմոբիլի առաջին լուսանկարը, հայտնում է motor.ru-ն` մանրամասնելով, որ տվյալ մեքենան հայտնվելու է «Արդարության լիգա» ֆիլմում:
Հայտնի է, որ նոր Բեթմոբիլը «համալրված» է լինելու տարատեսակ զենքերով: Բացի այդ, մեքենան կարողանալու է տեղավորվել «Թռչող աղվես» դիրիժաբլի մեջ, որը, ըստ սցենարի, պատկանում է սուպերհերոսների մտացածին կազմակերպությանը` «Արդարության լիգային»:
Նշվում է, որ ռեժիսոր Զակ Սնայդերի նկարահանած ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2017թ. նոյեմբերի 17-ին:











