«Գահերի խաղ» հեռուստասերիալի աստղերի հոնորարները զգալիորեն կավելացվեն
«Գահերի խաղ» հեռուստասերիալի աստղերի հոնորարները զգալիորեն բարձրացվելու են 7-րդ և 8-րդ սեզոններում նկարահանվելու համար, հաղորդում է The Hollywood Reporter լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Որոշումը վերաբերում է հիմնական դերասաններին, որոնցից յուրաքանչյուրը մեկ դրվագի համար վաստակելու է ավելի քան 500 հազար դոլար։ Բարձրացվելու են Փիթեր Դինքլեյջի (Թիրիոն Լանիսթեր), Քիթ Հարինգթոնի (Ջոն Սնոու), Լինա Հիդիի (Սերսեյա Լանիսթեր), Էմիլիա Քլարքի (Դեյեներիս Թարգարիեն) ու Նիկոլայ Քոսթեր-Վալդաուիի (Ջեյմե Լանիսթեր) հոնորարները։
Այսպիսով՝ «Գահերի խաղ»-ի աստղերը կարող են դառնալ մալուխային հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանները։ Այնուամենայնիվ, հրատարակությունն ավելացնում է, որ հոնորարների բարձրացումը չի երաշխավորում հերոսների գոյատևումը մինչև հեռուստասերիալի ավարտ։
2011-2013 թվականներին «Գահերի խաղ»-ի հիմնական դերասանները մեկ դրվագի համար վաստակում էին մոտ 100-150 հազար դոլար, իսկ հետագայում՝ մինչև 300 հազար դոլար։
Այժմ HBO ալիքը հեռարձակում է սերիալի վեցերորդ սեզոնը, որն ավարտվելու է հունիսի 26-ին՝ «Ձմռան քամիներ» դրվագի ցուցադրությամբ։










