Պիկասոյի կտավը վաճառվել է ռեկորդային 43.3 մլն ֆունտ սթերլինգով

09:11 • 22.06.16

Լոնդոնում Sotheby’s աճուրդի տան կազմակերպած իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի նմուշների վաճառքն ավելի քան 103.2 մլն ֆունտ սթերլինգի եկամուտ է բերել: Գլխավոր նմուշն է դարձել Պաբլո Պիկասոյի աշխատանքը, հայտնել է РИА Новости-ն:



Պիկասոյի «Նստած կինը», որը գնահատվում է ավելի քան 28 մլն ֆունտ սթերլինգ, վաճառվել է 43.3 մլն ֆունտով: Աճուրդի տան փորձագետների կարծիքով՝ նկարը կուբիզմի ոճով նկարված մեծագույն կտավներից է: Նկարը դարձել է ամենաթանկ աշխատանքը, որ վաճառվել է Լոնդոնում վերջին 5 տարվա ընթացքում: Բացի այդ, այն ռեկորդ է սահմանել նկարի համար, որը վերաբերում է կուբիզմին:



Մոդիլյանիի նկարը, որում պատկերված է նկարչուհի, մոդել և հեղինակի սիրելի Ժաննա Էբյուտերնը, ով ինքնասպանություն է գործել նկարչի մահից հետո, վաճառվել է 38.5 մլն ֆունտ սթերլինգով` 30 մլն նախնական արժեքի դեպքում: Կտավը, որը գնային ռեկորդ է սահմանել Մոդիլյանիի նկարների համար, տարբեր տարիների ցուցադրվել է Ֆրանսիայում, Ճապոնիայում, Շվեյցարիայում:

 

Պիկասոյի կտավը վաճառվել է ռեկորդային 43.3 մլն ֆունտ սթերլինգով