«Քաղցր արվեստ». լիտվացի նկարչուհիները քաղցրավենիքներից ստեղծել են Էյնշտեյնի ճշգրիտ դիմանկարը (լուսանկարներ)

13:42 • 22.06.16

Լիտվացի նկարչուհիներ Յոլիտա Վաիտկուտեն ու Էմիլիա Վինզանովայտեն հիմնականում զբաղվում են ինքնատիպ արտ- ինսթալյացիների ստեղծմամբ` որպես հումք կիրառելով համեղ ուտելիքներ:



Ինչպես նշում է Boredpanda.com կայքը, ասվածի ապացույցն է նրանց հերթական «գլուխգործոցը»` Ալբերտ Էյնշտեյնի` տարատեսակ քաղցրավենիքներից պատրաստված դիմանկարը:


Տաղանդաշատ կանայք պատմել են, որ պատկերը ստեղծելու համար իրենցից պահանջվել է 5 ժամ ու մեկ տասնյակից ավելի քաղցրավենիքի տեսակ, ինչպես նաև` հատապտուղներ:


«Անկեղծ ասած` շատ դժվար էր ստեղծել Էյնշտեյնի դիմանկարն ու դիմադրել այս համեղ բաներն ուտելու գայթակղությանը»,-պատմել է Յոլիտան:

 

 



«Քաղցր արվեստ». լիտվացի նկարչուհիները քաղցրավենիքներից ստեղծել են Էյնշտեյնի ճշգրիտ դիմանկարը (լուսանկարներ)