Ումա Թուրմանն ընկել է ձիուց ու վնասվածքներ ստացել
Հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանը մի քանի ջարդվածք է ստացել ձիուց ընկնելու պատճառով, ինչի մասին հայտնել է աստղի ներկայացուցիչը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, նա մանրամասնել է, որ «Քրեական ընթերցվածք» և «Սպանել Բիլին» ֆիլմերի աստղը հեծնել է երիտասարդ ձիու, որն ինչ-որ պահի վախեցել է ու Թուրմանին վայր գցել:
Դերասանուհու առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:










