Քեյթ Ուինսլեթը կնկարահանվի Վուդի Ալենի նոր ֆիլմում
Օսկարակիր դերասանուհի Քեյթ Ուինսլեթը պատրաստվում է առաջին անգամ համագործակցել հոլիվուդյան ամենահայտնի ռեժիսորներից մեկի` սկանդալային համբավ ձեռք բերած Վուդի Ալենի հետ:
Ինչպես նշում է The Guardian-ը, Ուինսլեթը նկարահանվելու է ռեժիսորի հաջորդ ֆիլմում, որի նկարահանումները մեկնարկելու են այս աշնանը:
Ֆիլմի սյուժեի ու դերասանական կազմի մյուս անդամների մասին որևէ տեղեկություն չկա:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ալենի վերջին ֆիլմի`Café Society-ի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում:










